Հայտարարություն

«Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ) հայտարարում է մրցույթ` Հիմնադրամի 2017թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելու նպատակով:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետւթյունում օրենքով սահմանված կարգով գրանցված աուդիտորական կազմակերպությունները:
Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն հետևյալը.
1. լիցենզիայի պատճենը,
2. Հայաստանի Հանրապետությունում տվյալ կազմակերպության կողմից վերջին երեք տարիների ընթացքում հիմնադրամներում կամ կրթական հաստատություններում աուդիտի անցկացման փորձի մասին տեղեկատվություն,
3. տեղեկություններ աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների որակավորման և աշխատանքային փորձի վերաբերյալ,
4. աուդիտի իրականացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները,
5. աուդիտորական ծառայության մատուցման պայմանագրի առաջարկվող գինը,
6. լրացուցիչ ընդհանուր տեղեկություններ աուդիտորական կազմակերպության մասին:

Հրապարակային մրցույթի հաղթողի ընտրությունը կիրականացվի Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից՝ հաշվի առնելով առնվազն հետևյալ չափանիշները`
1. Հայաստանի Հանրապետությունում առնվազն հինգ տարվա աուդիտորական աշխատանքի փորձի առկայություն,
2. աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների որակավորման մակարդակ և աշխատանքային փորձի առկայություն:

Մրցույթի պայմանները.
1. Մրցութային հայտում ներկայացվող աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների կազմը
չպետք է փոփոխվի աուդիտի անցկացման ժամանակահատվածում, եթե դրա անհրաժեշտությունը չի առաջացել կազմակերպության հսկողությունից դուրս գտնվող հանգամանքների բերումով: Այդ հանգամանքների առաջացման հետևանքով անհրաժեշտ փոփոխությունը պետք է գրավոր համաձայնեցվի Հիմնադրամի հետ:
2. Հիմնադրամի 2017թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը պետք է Հիմնադրամին ներկայացվի ոչ ուշ, քան 2018թ. մարտի 10-ը:

Մրցութային առաջարկները բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին պետք է Հիմնադրամ ներկայացվեն մինչև 2018թ. հունվարի 25-ը, ժամը 18:00-ը` սոսնձված, ստորագրված և կնքված ծրարներով:
Մրցույթի հայտերը պետք է ներկայացվեն առձեռն:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հիմնադրամ`
հասցե`ՀՀ Շիրակի մարզ, ք.Գյումրի 3126, Պ.Սևակ 4,
հեռ.(+374312 3-21-99,+37498 90-12-95):