«Ֆիզիկական դաստիարակության և սպորտային պատրաստության հիմնախնդիրները»․ միջազգային գիտամեթոդական գիտաժողով

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը 2020թ.  նոյեմբերին նախատեսում է անցկացնել «Ֆիզիկական դաստիարակության և սպորտային պատրաստության հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտամեթոդական գիտաժողով:

Գիտական թեմատիկաների ուղղություններն են`

  • Ֆիզիկական դաստիարակության և սպորտային պատրաստության հոգեբանամանկավարժական հիմնախնդիրները,
  • Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի սոցիալ-հասարակական, պատմամշակութային հիմնախնդիրները,
  • Ֆիզիկական դաստիարակության և սպորտային պատրաստության բժշկակենսաբանական հիմնախնդիրները:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են` հայերենը, ռուսերենը և անգլերենը:

Հոդվածներն ընդունվում են մինչև 2020 թ. ապրիլի 13-ը:

Գիտաժողովի նյութերը հրատարակվելու են «Ֆիզիկական դաստիարակության և սպորտային պատրաստության հիմնախնդիրները» խորագրով գիտամեթոդական պարբերականներում:

Մանրամասներ

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին: