«Կոռուպցիայի դեմ պայքարի հայաստանյան համատեքստը. հիմնական առաջնահերթությունները և մարտահրավերները». հանրապետական 4-րդ գիտաժողով

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան և Իրավաբանների հայկական ասոցիացիան կարևորելով երիտասարդների հակակոռուպցիոն կրթությունն ու բարեխղճության սկզբունքների ամրապնդումը, հայտարարում են  «Կոռուպցիայի դեմ պայքարի հայաստանյան համատեքստը. հիմնական առաջնահերթությունները և մարտահրավերները» թեմայով հանրապետական 4-րդ գիտաժողովի մեկնարկը:

Գիտաժողովին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության ԲՈՒՀ-երի բակալավրիատի տարբեր ֆակուլտետների 3-րդ և բարձր կուրսերի, մագիստրատուրայի ուսանողները, ինչպես նաև ԲՈՒՀ-երի` մինչև 30 տարեկան շրջանավարտները։

Գիտաժողովը կազմակերպվում է երկու փուլերով՝ գրավոր և բանավոր: Գիտաժողովի գրավոր փուլը հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն բանավոր փուլին։

Գիտաժողովին մասնակցել ցանկացողները պետք է մինչև 2020 թվականի փետրվարի 10-ը ներառյալ info@armla.am  էլ.հասցեին ուղարկեն զեկույցներ ստորև թվարկված ուղղությունների  շրջանակներում․

  • Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգեր:
  • Կոռուպցիայի կանխարգելում․ հիմնական առաջնահերթություններն ու մարտահրավերները։
  • Պատժի անխուսափելիություն․ հիմնական առաջնահերթություններն ու մարտահրավերները։
  • Հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկում․ առաջնահերթություններն ու մարտահրավերները։

Ժամանակացույց

Մանրամասներ

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին: