ՇՊՀ-ն և Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը հուշագիր կնքեցին

Այսօր Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը՝ ի դեմս տնօրեն Հարություն Համբարձումյանի, և Շիրակի պետական համալսարանը՝ ի դեմս ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի, կնքեցին համագործակցության հուշագիր։

Հուշագրով կողմերը ամրագրում են համագործակցության մի շարք ուղղություններ, մասնավորապես՝ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդական քաղաքականության ոլորտներում։

Համագործակցությունը նախատեսվում է իրականացնել մշակութային, գիտակրթական ցուցահանդեսների, փառատոների, մրցույթների, օլիմպիադաների, գիտաժողովների, կլոր սեղանների, դասախոսությունների միջոցով։

Տեսանյութ