«Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողով

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը 2022 թ. հոկտեմբերի 10-12 հրավիրում է Երևանում մասնակցելու «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովին:

Զեկուցումների հիմնական ենթաբաժիններն են.

  • պատմություն,
  • հնագիտություն,
  • հնամարդաբանություն,
  • ազգագրություն,
  • բանահյուսություն,
  • վիմագրություն,
  • ճարտարապետություն,
  • արվեստաբանություն,
  • մշակութաբանություն,
  • թանգարանագիտություն,
  • ժառանգության պահպանում և հանրահռչակում,
  • հուշարձանների պահպանություն և զբոսաշրջություն։

Գիտաժողովին մասնակցելու համար մինչև հունիսի 15-ը  ուղարկել զեկուցումների վերնագրերն ու ամփոփագրերը (300 բառ) հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով՝ armmonuments@gmail.com հասցեին և լրացնել անհրաժեշտ ձևաթուղթը https://forms.gle/RhL9WYGcBEKqRBCT8:

Կազմկոմիտեի կողմից ընտրված հայտերի մասին կտեղեկացվեն մինչև հուլիսի 15-ը: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը և անգլերենը:
Գիտաժողովին հնարավոր կլինի մասնակցել նաև առցանց:

Ընտրված զեկուցումները կհրատարակվեն «Պատմամշակութային ժառանգություն» ժողովածուի հերթական համարում:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/shsu.science@gmail.com ):