ՇՊՀ-ի ուսանողները մասնակցեցին տնտեսական անվտանգության 3-րդ համառուսական համաժողովին

Գյումրիում Ռուսական տան նախաձեռնությամբ Շիրակի և Տյումենի պետական համալսարանների միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում այսօր ՇՊՀ-ի «Կառավարում» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները մասնակցեցին Տյումենի համալսարանի կազմակերպած առցանց համաժողովին։

Տնտեսական անվտանգության թեմայով կազմակերպված համաժողովին զեկույցներով հանդես եկան 2-րդ կուրսի ուսանողներ Մերի Դարբինյանը, Նարինե Մելքոնյանը, Հերիքնազ Ամիրխանյանը և Միլենա Մուրադյանը՝ տնտ. գ. թ., դոցենտ Արթուր Մկրտչյանի գիտական ղեկավարությամբ։

Ուսանողներն իրենց ելույթներում անդրադարձան թվային հանցագործությանը՝ որպես տնտեսական անվտանգության սպառնալիք և բիզնեսի անվտանգության մեջ աուդիտի ու ներքին վերահսկողության դերին։