Աշխատանքային քննարկում ՇՊՀ-ում՝ Էրազմուս+ WBL4JOB ծրագրի շրջանակներում

Նոյեմբերի 24-ին Էրազմուս+ WBL4JOB ծրագրի շրջանակներում Շիրակի պետական համալսարանում անցկացվեց աշխատանքային հանդիպում-քննարկում։

Էրազմուս+ եռամյա ծրագրի աշխատանքային քննարկմանը մասնակցում էին Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Շիրակի պետական համալսարանի աշխատանքային թիմի անդամները և ԱԿԲԱ, ԱյԴի, Ամերիա, Ինեկո բանկերի Գյումրու մասնաճյուղերի կառավարիչները։

Հանդիպման նպատակն աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կազմակերպման ուղեցույցի նախնական տարբերակի քննարկումն էր։ Ծրագրով նախատեսվում է 2022-23 ուստարում ՇՊՀ-ի Կառավարում կրթական ծրագրում ներդնել «Բանկային գործ և ապահովագրություն» մասնագիտացումը։

Միջազգային ծրագրի համակարգող Արայիկ Նավոյանի համակարգմամբ, համալսարանների ու բանկերի աշխատակիցների մասնակցությամբ ծավալվեց արդյունավետ քննարկում, մատնանշվեցին աշխատանքային առաջիկա ուղղություններն ու հետագա անելիքները։