Էրազմուս+ Ծրագրի Տեղեկատվական օր ՇՊՀ-ում

Ս․թ․ հոկտեմբերի 31-ին Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը, Հայաստանում «Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոն»-ի հետ համատեղ Շիրակի պետական համալսարանում անցկացնելու են Էրազմուս+ ծրագրի տեղեկատվական օր։
Հանդիպման ընթացքում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի կողմից կհրապարակվեն Էրազմուս+ Ծրագրի նորությունները, որոնք արտացոլված կլինեն 2019թ. Էրազմուս+ Ծրագրի առաջարկների ներկայացման մրցույթում, կդիտարկվեն Էրազմուս+ բարձրագույն կրթության միջազգային ծրագրերի (Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում, Կրեդիտային շարժունություն և համատեղ մագիստրոսական ծրագրեր) մանրամասները։

Հանդիպման երկրորդ մասում Հայաստանում «Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոն»-ը կներկայացնի «Էրազմուս+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի կողմից հայ երիտասարդներին, պետական և հասարակական կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին ընձեռվող կրթական, վերապատրաստման, փորձի փոխանակման և պրակտիկայի հնարավորությունների մասին։

Աշխատանքային լեզուն հայերենն է: Կից ներկայացնում ենք միջոցառման նախնական օրակարգը: 

Օրակարգ