ՇՊՀ ուսանողների մարզական հաջողությունները շարունակվում են

Հոկտեմբերի 20-ին կայացած հանրապետական ուսանողական մարզական խաղերին հնգամարտ մարզաձևից Շիրակի պետական համալսարանի ֆիզիկական դաստիարակություն բաժնի 2-րդ կուրսի ուսանող Երվանդ Մկրտչյանը գրավել է 2-րդ, ՆԶՊ բաժնի 2-րդ կուրսի ուսանող Արման Մարդոյանն էլ՝ 3-րդ պատվավոր տեղը:


Հոկտեմբերի 21-ին «Երևան մարաթոն» խորագրի ներքո անցկացվել է Երևանի 2800-ամյակին նվիրված մարաթոնյան վազք, որին մասնակցել է շուրջ 2500 պրոֆեսիոնալ և սիրողական վազորդ՝ աշխարհի ավելի քան 30 երկրից: Մարաթոնյան վազքին 5 կմ մրցատարածությունում հաղթող է ճանաչվել Շիրակի պետական համալսարանի ֆիզ. դաստիարակություն բաժնի մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանող Հարություն Հարությունյանը: Մրցավազքի 11,5 կմ մրցատարածությունում 1-ին տեղն է գրավել ֆիզ. դաստիարակություն բաժնի 2-րդ կուրսի ուսանող Երվանդ Մկրտչյանը: Ի դեպ, Երվանդը մարաթոնյան վազքում արդեն 4-րդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվում:

 

Այսօր ուսանողներին ընդունեց Շիրակի մայր բուհի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանը՝ շնորհավորելով ու նորանոր հաջողություններ մաղթելով տղաներին: