2018-2019 ուստարվա առկա ուսուցման առաջին կիսամյակի ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում (ներբուհական զեղչ)
Հարգելի ուսանողնե՛ր.
Հիշեցնում ենք, որ 2018-2019 ուստարում ըստ «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու» կարգի (հաստատված 2006թ. հուլիսի 27-ի N1183-Ն որոշում) և ՇՊՀ-ի «Ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման» կանոնակարգի ուսման վարձի ներբուհական զեղչի արտոնությունից օգտվող առկա համակարգի ուսանողները մինչև հոկտեմբերի 1-ը ներառյալ ֆակուլտետի դեկանատ կարող են ներկայացնել դիմում և համապատասխան փաստաթղթեր:
Ուսանողների աջակցության և բուհ-գործատու համագործակցության բաժին