Միջազգային 7-րդ երիտասարդական գիտաժողովը՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Ուսանողական գիտական ընկերությունը  (ՈՒԳԸ) 2021թ.-ի  հոկտեմբերի 4-8-ը կազմակերպում է միջազգային 7‑րդ երիտասարդական գիտաժողովը՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին: Գիտաժողովն ուսանողներին, ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին հնարավորություն է ընձեռում ակադեմիական լսարանին ներկայացնելու իրենց գիտական հետազոտության արդյունքները, կատարելագործելու գիտական աշխատանք կատարելու հմտություններն, ինչպես նաև կապեր հաստատելու Հայաստանի և արտերկրի երիտասարդ հետազոտողների հետ:

Գիտական նստաշրջանին կարող են մասնակցել ուսանողներ, ասպիրանտներ, հայցորդներ և մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներ բոլոր երկրների բուհերից ու այլ գիտա­հետազո­տական հաստատություններից: 35 տարեկանից բարձր մասնագետները կարող են նստաշրջա­նին մասնակցել որպես հրավիրյալ զեկուցողներ՝ ներկայացնելով իրենց գիտա­կան հետազոտության արդյունքները կամ խոսել իրենց մասնագիտության արդի հիմ­նախնդիր­ների շուրջ: Զեկուցումների առավելագույն տևողությունը 15 րոպե է:

Գիտաժողովին ներկայացվող զեկուցումները ներառվելու են մասնագիտական հետևյալ բաժանմունքներում՝

  • աշխարհագրություն և երկրաբանություն,
  • աստվածաբանություն,
  • արևելագիտություն,
  • գրականագիտություն,
  • ժուռնալիստիկա,
  • իրավագիտություն,
  • լեզվաբանություն,
  • կենսաբանություն,
  • կիրառական մաթեմատիկա և համակարգչային գիտություններ,
  • մաթեմատիկա և մեխանիկա,
  • մանկավարժություն,
  • պատմություն,
  • ռադիոֆիզիկա և ֆիզիկա,
  • սոցիոլոգիա,
  • տնտեսագիտություն և կառավարում,
  • փիլիսոփայություն և հոգեբանություն,
  • ցեղասպանագիտություն,
  • քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ,
  • քիմիա և ֆարմացիա։

Գիտական նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021թ. հունիսի 14-ը լրացնել առցանց հայտադիմումը, իսկ հոդվածն  ուղարկել ՈՒԳԸ էլ. փոստի հաս­ցեին՝ sss@ysu.am: Հոդվածի կազմման չափորոշիչներն են՝ https://www.ysu.sss.files.com։ Ստացված հայտերն անցնելու են մասնագիտական դիտարկման փուլ, և միայն դրա­կան արդ­­յունքի պարագայում կհաստատվի հայտատուի մասնակցությունը գիտական նստաշրջա­­նին: Դիտարկման արդյունքների վերաբերյալ հայտատուները կծանուցվեն մինչև 2021 թ.-ի հունիսի 30-ը:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի մասնակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝(http://shsu.am/contact-quality/) և ՇՊՀ-ի ՈՒԳԸ՝ (sss@shsu.am):