«Ժամանակակից կրթության հիմնախնդիրներն ու հեռանկարները. բարձրագույն ուսումնական հաստատության և դպրոցի պրակտիկա» խորագրով VI միջազգային գիտագործնական գիտաժողով

Նովոկուզնեցկ քաղաքում 2022 թ.-ի փետրվարի 11-ին կազմակերպվելու է «Ժամանակակից կրթության հիմնախնդիրներն ու հեռանկարները. բարձրագույն ուսումնական հաստատության և դպրոցի պրակտիկա» խորագրով VI միջազգային հեռակա գիտագործնական գիտաժողով:

Գիտաժողովի բաժանմունքներն են՝

  • ժամանակակից ֆիզիկամաթեմատիկական կրթության խնդիրներն ու հեռանկարները,
  • տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործումը ընդհանուր, լրացուցիչ, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում,
  • կրթական համակարգի թվայնացման համատեքստում թվային կրթական միջավայրի ձևավորումը և զարգացումը,
  • ժամանակակից կրթական տեխնոլոգիաների նախագծումը ընդհանուր, լրացուցիչ, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում,
  • նախադպրոցական, տարրական և միջնակարգ դպրոցական տարիքի երեխաների և դեռահասների ուսուցումը և կրթությունը կրթության ժամանակակից խնդիրների և հեռանկարների համատեքստում,
  • հաշմանդամություն ունեցող անձանց ուսումնական գործընթացի կազմակերպման հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները,
  • կրթական ստանդարտի ներդրման համատեքստում կրթական գործունեության կազմակերպման ժամանակակից մանկավարժական տեխնոլոգիաները:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2022 թ.-ի հունվարի 30-ը հայտը և հոդվածն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ fmfkonf@yandex.ru :

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/ , shsu.science@gmail.com ):

Տեղեկատվություն