ՀՊՄՀ կազմավորման 100-ամյա հոբելյանին նվիրված «Բարձրագույն մանկավարժական կրթության հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողով

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը 2022 թ․-ի դեկտեմբերի 15-16 կազմակերպում է ՀՊՄՀ կազմավորման 100-ամյա հոբելյանին նվիրված «Բարձրագույն մանկավարժական կրթության հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրով  միջազգային գիտաժողովի շրջանակներում «Ժամանակակից մաթեմատիկա և  նորարարական մոտեցումները ուսուցման մեթոդիկայում» խորագրով միջազգային նստաշրջան:

Նստաշրջանի անցկացման ձևաչափը՝ առկա և առցանց:

Նստաշրջանի աշխատանքային լեզուներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Նստաշրջանի անցկացման վայրը՝ Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ​​համալսարան (Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Խանջյան 5, ՀՊՄՀ)։

Նստաշրջանի հիմնական ուղղությունները.

  1. Մաթեմատիկայի զարգացման արդի ուղղությունները,
  2. Նորարարական մոտեցումները մաթեմատիկայի ուսուցման մեթոդիկայում,
  3. Հանրակրթության ժամանակակից հիմնախնդիրները մաթեմատիկայի ուսուցման գործընթացում։

Նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում հայտը (կցված է) և մինչև 2022 թ.-ի հունիսի  30-ը ներառյալ էլեկտորոնային հետևյալ՝ confmath100@aspu.am հասցեին ուղարկել հոդվածը կամ զեկույցը՝ Էլեկտրոնային ֆայլի անվանումը գրվում է հոդվածի լեզվով՝ նշելով հեղինակի ազգանունը և անվան սկզբնատառերը, որից հետո անհրաժեշտ է նշել նյութի ձևը՝ հոդված: Օրինակ՝ «Սարգսյան Ա․ Ա․ հոդված», «Саргсян А. А. статья», «Sagrsyan A. A. article»:

Ասպիրանտները, մագիստրոսները, հայցորդները հոդվածին պետք է կցեն նաև գիտական ղեկավարի երաշխավորագիրը:

Հոդվածների և զեկուցումների հաստատման կամ մերժման վերաբերյալ կազմկոմիտեի որոշումը հեղինակներին կուղարկվի մինչև 2022 թ․‑ի սեպտեմբերի 12‑ը:

Տեխնիկական տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով (+374) 10-59-70-20, (+374) 91-30-25-54, (Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն), կամ գրել confmath100@aspu.am էլեկտրոնային հասցեով։

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/shsu.science@gmail.com ):

Դիմում-հայտ