Միջազգային գիտաժողով նվիրված՝ արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ Հակոբ Կարապենցին

Համազգային հայ կրթական և մշակութային միությունը և Երևանի պետական համալսարանը 2021 թ.-ի  սեպտեմբերի 23-ին կազմակերպում է  միջազգային գիտաժողով նվիրված՝ արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ  Հակոբ Կարապենցին։

Գիտաժողովը նպատակ ունի համակողմանիորեն, գիտական արդիական չափանիշներով քննելու և արժևորելու  Հակոբ Կարապենցի՝ գրական ժառանգությունը  և հասարակական գործունեությունը:

Գիտաժողովին կարող են մասնակցել գիտնականներ Հայաստանից և Սփյուռքից։

Զեկուցումների հայտերը և զեկույցներն անհրաժեշտ է մինչև 2021 թ.-ի օգոստոսի 15-ը ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ hayastan@hamazkayin.com, armphilology@ysu.am։

Մասնակցության դեպքում խնդրում ենք ՇՊՀ-ի աշխատակիցներին տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/ ):