Դասընթաց հինդի լեզու ուսանել ցանկացողների համար

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ստացվել է տեղեկատվություն առ այն, որ Հնդկաստանի Հինդի լեզվի կենտրոնական ինստիտուտը, Հնդկաստանի Հանրապետության մարդկային ռեսուրսների զարգացման նախարարության հովանու ներքո, Հայաստանի Հանրապետությանը հատկացրել է կրթաթոշակ` հինդի լեզու ուսանել ցանկացողների համար: Դասընթացը կազմակերպվելու է  2021թ. օգոստոսի1-ից մինչև 2022թ. ապրիլի 30-ը, որին կարող են մասնակցել 21-ից 35տարեկան միջնակարգ կրթություն ստացած դիմորդներ:

Դասընթացի մասնակցության համար՝ հարցաթերթիկները պետք է ներկայացնել Հնդկաստանի դեսպանություն մինչև ս.թ. ապրիլի 12-ը:

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար՝ թեկնածուները կարող են դիմել Հնդկաստանի դեսպանություն /hoc.yerevan@mea.gov.in, հեռ.՝ +37410539173/4/5 կամ ՇՊՀ ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժին: