Ուսանողական հանրապետական գիտաժողով՝ նվիրված Լեռնահայաստանի հռչակման 100 ամյակին
2021 թ. մայիսի 6-7-ը Գորիսի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է հանրապետական գիտաժողով՝ նվիրված Լեռնահայաստանի հռչակման 100-ամյակին: Զեկուցումների թեմատիկան ազատ է:
Գիտաժողովն անցկացվելու է հետևյալ ուղղություններով.
- պատմություն,
- գրականագիտություն,
- լեզվաբանություն,
- մանկավարժություն,
- հոգեբանություն,
- փիլիսոփայություն,
- ազգագրություն,
- իրավագիտություն,
- կենսաբանություն,
- քիմիա,
- ֆիզիկա,
- աշխարհագրություն,
- մաթեմատիկա,
- կիրառական մաթեմատիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ,
- տնտեսագիտություն,
- ճարտարագիտություն,
- տուրիզմի կառավարում,
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը, անգլերենը: Այն զեկուցումները, որոնք գիտաժողովի կազմկոմիտեի կողմից կարժանանան երաշխավորության, կտպագրվեն առանձին ժողովածուով: Գիտաժողովի անցկացման վայրն է՝ Սյունիքի մարզ, ք. Գորիս, Ավանգարդ 2, Գորիսի պետական համալսարան:
Գիտաժողովը նախատեսում է առկա և հեռավար/հեռակա մասնակցության ձևեր: Գիտաժողովին կարող են մասնակցել բակալավրիատի ու մագիստրատուրայի ուսանողները: Դիմելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թ.-ի ապրիլի 5-ը ներկայացնել դիմում-հայտը, իսկ զեկուցումը և գիտական ղեկավարի կարծիք-երաշխավորագրի սքանավորած տարբերակը՝ մինչև ապրիլի 25-ը՝ հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ sssgorsu@gmail.com :
Մասնակցության դեպքում խնդրում ենք ՇՊՀ-ի ուսանողներին տեղեկացնել տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/) և ՇՊՀ-ի ՈՒԳԸ՝ (sss@shsu.am):