2020-2021 ուստարվա հեռակա ուսուցման երկրորդ կիսամյակի ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման (ներբուհական զեղչ) հայտարարություն

Հարգելի ուսանողնե՛ր.

Հիշեցնում ենք, որ 2020-2021 ուստարում ըստ «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու» կարգի (հաստատված 2006թ.  հուլիսի 27-ի N1183-Ն որոշում) և ՇՊՀ-ի «Ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման» կանոնակարգի ուսման վարձի ներբուհական զեղչի արտոնությունից  օգտվելու հնարավորություն ունեցող հեռակա ուսուցման համակարգի ուսանողները   մինչև  ս/թ ապրիլի 20-ը  ներառյալ ֆակուլտետի դեկանատ կարող են ներկայացնել դիմումը և համապատասխան փաստաթղթերը:


ՇՊՀ-ի 2020-2021 ուստարում ուսանողի սոցիալական վիճակի և բարձր առաջադիմության արդյունքների հաշվառմամբ, համալսարանի միջոցների հաշվին ուսման վարձի մասնակի փոխհատուցում /զեղչ/ ստացող սոցիալական խմբերի ցանկին կարող եք ծանոթանալ Հավելված 1-ում, իսկ  մասնակի փոխհատուցում տրամադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներկայացված է Հավելված 2-ում:

Հայտադիմումը լրացնելիս առաջնորդվե՛ք  վերոնշյալ հավելվածներում ներկայացված տեղեկատվությամբ և հայտադիմումում նշելով Ձեր արտոնության համապատասխան կետը  (օրինակ՝ 3.6.4 ), կցել արտոնությունը հաստատող բոլոր փաստաթղթերը  (օրինակ՝ 3.6.4 մինչև 1 տարեկան երեխա ունեցող ուսանողներ – ուսանողի անձնագրի, երեխայի ծննդյան վկայականի, ամուսնության վկայականի պատճենները):

Հարգելի ուսանող, հայտադիմումը լրացնելուց հետո կրկնակի ստուգեք Ձեր կողմից ներկայացված տեղեկատվության ճշտությունը  և  ներկայացրեք այն համապատասխան ֆակուլտետի դեկանատ՝ չմոռանալով կցել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: