Ուսանողական հանրապետական գիտաժողով՝ նվիրված Լեռնահայաստանի հռչակման 100 ամյակին

2021 թ. մայիսի 6-7-ը Գորիսի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է հանրապետական գիտաժողով՝ նվիրված Լեռնահայաստանի հռչակման 100-ամյակին: Զեկուցումների թեմատիկան ազատ է:

Գիտաժողովն անցկացվելու է հետևյալ ուղղություններով.

  • պատմություն,
  • գրականագիտություն,
  • լեզվաբանություն,
  • մանկավարժություն,
  • հոգեբանություն,
  • փիլիսոփայություն,
  • ազգագրություն,
  • իրավագիտություն,
  • կենսաբանություն,
  • քիմիա,
  • ֆիզիկա,
  • աշխարհագրություն,
  • մաթեմատիկա,
  • կիրառական մաթեմատիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ,
  • տնտեսագիտություն,
  • ճարտարագիտություն,
  • տուրիզմի կառավարում,

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը, անգլերենը: Այն զեկուցումները, որոնք գիտաժողովի կազմկոմիտեի կողմից կարժանանան երաշխավորության, կտպագրվեն առանձին ժողովածուով: Գիտաժողովի անցկացման վայրն է՝ Սյունիքի մարզ, ք. Գորիս, Ավանգարդ 2, Գորիսի պետական համալսարան:

Գիտաժողովը նախատեսում է առկա և հեռավար/հեռակա մասնակցության ձևեր: Գիտաժողովին կարող են մասնակցել բակալավրիատի ու մագիստրատուրայի ուսանողները: Դիմելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թ.-ի ապրիլի 5-ը ներկայացնել դիմում-հայտը, իսկ զեկուցումը և գիտական ղեկավարի կարծիք-երաշխավորագրի սքանավորած տարբերակը՝ մինչև ապրիլի 25-ը՝ հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ sssgorsu@gmail.com :

Մասնակցության դեպքում խնդրում ենք ՇՊՀ-ի ուսանողներին տեղեկացնել տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/) և ՇՊՀ-ի ՈՒԳԸ՝ (sss@shsu.am):

Ուսանողական գիտաժողովի տեղեկատվական թերթիկ