«Ռուսաց լեզուն 3D ձևաչափով. լեզվաբանություն, կրթություն և մշակույթ» խորագրով միջազգային գիտաժողով
Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը «Ռուսհամագործակցության» հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ 2021 թ.- ի նոյեմբերի 11-ին և 12-ին կազմակերպում է «Ռուսաց լեզուն 3D ձևաչափով. լեզվաբանություն, կրթություն և մշակույթ» խորագրով IV միջազգային գիտաժողովը, որը նվիրված է ԱՊՀ-ի հիմնադրման 30-ամյակին:
Գիտաժողովի աշխատանքային լեզուն է ռուսերենը: Գիտաժողովի աշխատանքային լեզուն ռուսերենն է:
Գիտաժողովը կանցկացվի հիբրիդային ձևաչափով:
Գիտաժողովին կարող են մասնակցել դասախոսներ, ուսուցիչներ, ասպիրանտներ, դիմորդներ, մագիստրանտներ և հետազոտողներ: Գիտաժողովի նյութերը կհրապարակվեն տպագիր և էլեկտրոնային տեսքով գիտական հոդվածների ժողովածուի տեսքով:
Գիտաժողովի բաժանմունքներն են՝
- Լեզվաբանություն.
- լեզվաբանական հետազոտությունների ճանաչողական մոտեցումներ,
- լեզուների համեմատական ուսումնասիրություն,
- լեզվաբանության խնդիրները,
- ռուսաց լեզուն և մշակույթը թարգմանության հայելու մեջ,
- Կրթություն.
- ռուսաց լեզուն և գրականությունը ԱՊՀ կրթական տարածքում,
- ռուսաց լեզուն որպես օտար լեզվի ուսուցման մեթոդաբանություն,
- համաճարակի պայմաններում կրթական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման նոր ձևեր,
- Մշակույթ.
- ռուս գրականությունը համաշխարհային գրականության համատեքստում,
- ռուսաց լեզուն միջմշակութային հաղորդակցության մեջ:
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2021 թ.-ի հոկտեմբերի 15-ը ուղարկել հայտը և զեկույցը հետևյալ էլեկտրոնային հասեցին՝ modernruss@brusov.am:
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/ , shsu.science@gmail.com):