«Ընդհանուր և մասնագիտական կրթության թվային վերափոխման կառավարումը» խորագրով գիտագործնական գիտաժողով

Նիժնի Նովգորոդի ազգային հետազոտությունների պետական համալսարանի Պավլովյան մասնաճյուղը 2021թ․-ի մարտի  3-ին կազմակերպում է «Ընդհանուր և մասնագիտական կրթության թվային վերափոխման կառավարումը» խորագրով գիտագործնական գիտաժողով միջազգային մասնակցությամբ։ Գիտաժողովի նպատակն է  ընդհանուր և մասնագիտական կրթության համակարգում հեռավար ուսուցման տեխնոլոգիաների օգտագործման փորձի ընդհանրացումը և տարածումը։

Գիտաժողովի խնդիրներն են՝

  • հեռավար ուսուցման տեխնոլոգիաների օգտագործման փորձի փոխանակում,
  • հեռավար կրթության մասսայականացում,
  • աշխատանք ուսուցիչների հետ հեռավար կրթական տեխոլոգիաների կիրառմամբ։

Գիտաժողովին կարող են մասնակցել կրթության ոլորտի գիտնականներ, տեղեկտավական ոլորտի մասնագետներ, ինչպես նաև ուսանողներ, ուսուցիչներ և կրթական հաստատությունների ղեկավարներ։

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝

  • ժամանակակից կրթության վերափոխում. համակարգային համատեքստում,
  • հեռավար ուսուցման տեխնոլոգիաները կրթության ոլորտում,
  • միջին մասնագիտական կրթական հաստատություններում ուսանողների պրակտիկայի կազմակերպման ընթացքում հեռավար կրթության կազմակերպման խնդիրները,
  • դպրոցը հեռավար ուսուցման համատեքստում․ խնդիրներ և հեռանկարներ,
  • բարձրագոււյն կրթական հաստատություններում հեռավար ուսուցման տեխնոլոգիաները։

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է  մինչև 2021 թ.-ի փետրվարի  24-ը հոդվածն ու ուղեկցող նամակը ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ pf_nngu@mail.ru։

Մասնակցության դեպքում խնդրում ենք ՇՊՀ-ի աշխատակիցներին տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (shsu.science@gmail.com):

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/%D4%B3%D5%AB%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B8%D6%80%D5%A1%D5%AF%D5%AB-%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B0%D5%B8%D5%BE%D5%B4%D5%A1%D5%B6-%D6%87-%D5%AF%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A5%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8%D5%B6-1790419927649114

 

Информационное письмо