ՇՊՀ-ում հարգանքի տուրք մատուցեցին Ազնավուրի հիշատակին…..

Աշխարհը սգում է Շառլ Ազնավուրի մահը:
Գյումրեցիները մեծ հայի հիշատակին հարգանքի տուրք են մատուցում նրա անվան հրապարակում:
Շիրակի պետական համալսարանի դասախոսական հանրույթը և ուսանողները ևս ծաղկեպսակ դրեցին, ծաղիկներ խոնհարեցին աշխարհահռչակ Շանսոնյեի հիշատակին:

Շիրակի մայր բուհում էլ ֆրանսահայ նշանավոր երգչի հիշատակի անկյունում մոմեր վառվեցին՝ ազնավուրյան հնչյունների ներքո: