Էրազմուս + Բարձրագույն կրթությունում կարողությունների զարգացում / 573975-EPP-1-2016-1-AM-EPPKA2-CBHE-SP

BOOST / Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքետինգի խթանում

Նկարագրություն

ERASMUS+ BOOST-ը / Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքետինգի խթանում/եռամյա ազգային ծրագիր է EACEA 35/2012 Կառավարման բարեփոխումների առաջնահերթությունների, 6-րդ հայտարարության և կառուցվածքային գործողությունների միջոցառումների շրջանակներում: Ծրագրի նպատակն է նպաստել և խրախուսել ՀՀ Բարձրագույն կրթության հետագա միջազգայնացումը՝ մշակելով ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության համապատասխան շրջանակ և գործիքակազմ:

Ծրագրի առանձնահատուկ խնդիրներն են՝

Մշակել միջազգայնացման ազգային քաղաքականության ամբողջական շրջանակ և գործիքակազմ Հայաստանում միջազգայնացման փորձը բարելավելու նպատակով,
Ստեղծել Ազգային հարթակ և առցանց գործիքակազմ բարձրագույն կրթության միջազգայնացման գործընթացները քարտեզագրելու և բենչմարքինգ իրականացնելու համար,
Զարգացնել բուհերի միջազգային բաժինների, ՀՀ ԿԳՆ-ի և գործընկերների կարողությունները ռազմավարական կառավարման, մարքետինգի և միջմշակութային հաղորդակցության մարտահրավերներին, ինչպես նաև կրեդիտային շարժունության իրագործման հիմունքներին՝ ապահովելով համակարգային մոտեցումը միջազգայնացման կառավարման խնդիրներին,
Ստեղծել կամ ուժեղացնել ՀՀ բուհերի միջազգային բաժինների ռեսուրսները և ծառայութենամետ կենտրոնները, ներառյալ ռազմավարական և մարքետինգային ծրագրերի և գործիքների մշակումը:

Ծրագրային խնդիրներն իրագործվելու են ինստիտուցիոնալ, տարածաշրջանային և ազգային մակարդակներում մանրամասն պլանավորված գործողությունների՝ ներառյալ գործընկեր համալսարաններում ռազամավարության պլանավորման, միջազգային կապերի կառավարման և կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ աշխատաժողովների և վերապատրաստումների կազմակերպման, միջոցով: Ազգային ծրագրի արդյունքների մասին տեղեկատվությունը լայնորեն կտարածվի մյուս բարձրագույն ուսումնական հաստատություններում: Եվրոպայից Իսպանիայի, Շվեդիայի, Պորտուգալիայի և Էստոնիայի գործընկերները միջազգային կապերի ռազմավարության, մարքետինգի և խթանման իրենց հարուստ փորձը կներդնեն ծրագրում:

Համակարգող: Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան – Հիմնադրամ

Քրիստինա Ծատուրյան

Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար

kristina.tsaturyan@aspu.am

Ծրագրի կայքը՝ http://boost.aspu.am/

 

ՀՀ գործընկերներ.

Հայաստանի Ամերիկյան Համալսարան

Շիրակի պետական համալսարան

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան

Կրթության և գիտության նախարարություն

Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն

ԵՄ գործընկերներ.

Կատալոնիայի պոլիտեխնիակական համալսարան /Իսպանիա/

Տալլինի տեխնիկական համալսարան/ Էստոնիա/

Կառավարական տեխնոլոգիական ինստիտուտ /Շվեդիա/

Լիսաբոնի համալսարան /Պորտուգալիա/

Վերգիլիոսի և Ռովիրայի համալսարան/Իսպանիա/

Պահանջված դրամաշնորհի չափը: 847.371,00

Ծրագրի տևողությունը: 36 ամիս

 

ERASMUS+ BOOST ծրագրի վերապատրաստում ներքին շահակիցների համար միջազգայնացման ռազմավարական ծրագրի մշակման ուղղությամբ

 

ERASMUS+ BOOST ծրագրի շրջանակներում Կատալոնիայի պոլիտեխնիկական համալսարանի կողմից իրականացված վերապատրաստում և կոորդինացիոն հանդիպում

 

ERASMUS+ BOOST ծրագրի մոնիթորինգը Էրազմուս+ ազգային գրասենյակի կողմից (2017թ.-ի դեկտեմբերի 8)

 

BOOST  ծրագրի կոորդինացիոն հանդիպում և «Միջազգայնացումը ազգային մակարդակում» թեմայով ազգային բաց համաժողով (2017թ.-ի նոյեմբերի 20-21 )

 

Ուսուցողական այց Ստոկհոլմի տեխնոլոգիայի թագավորական ինստիտուտ(2017թ.-ի հունիսի 7-9)

 

BOOST Inter-coaching Training (2017թ.-ի մայիսի 25)

 

ERASMUS + BOOST ծրագրի ներկայացում Շիրակի պետական համալսարանում (2017թ.-ի մարտի 15)

 

Boosting strategies and marketing for Internationalisation of Higher Education in Armenia (BOOST) ծրագրի մեկնարկային հանդիպում(2017թ.-ի փետրվարի 20-21)