Հայտարարություն

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2026Թ.

ՀՀ, ԳՅՈՒՄՐԻ, ՇԻՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայերեն   English  Русский

Հարգելի՛ գործընկերներ,

Սիրով հրավիրում ենք Ձեզ՝ մասնակցելու «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի (ՇՊՀ) կողմից կազմակերպվող «Կրթության և գիտության արդի հիմնախնդիրները» խորագրով ամենամյա միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա 2026թ. հոկտեմբերի 30-ին:

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝

  • Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ և նրանց դասավանդման մեթոդիկաներ
  • Կենսաբանական գիտություններ (գյուղատնտեսություն) և նրանց դասավանդման մեթոդիկաներ
  • Գիտություններ Երկրի մասին և նրանց դասավանդման մեթոդիկաներ
  • Տեխնիկական գիտություններ
  • Տնտեսագիտություն
  •  Պատմական գիտություններ և նրանց դասավանդման մեթոդիկաներ
  • Բանասիրական գիտություններ և նրանց դասավանդման մեթոդիկաներ
  • Մանկավարժական գիտություններ և նրանց դասավանդման մեթոդիկաներ
  • Հոգեբանական գիտություններ
  • Արվեստագիտություն և նրա դասավանդման մեթոդիկա

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն:

Գիտաժողովի անցկացման ձևերն են՝ առկա և հեռավար:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է՝

  • մինչև 2026թ. սեպտեմբերի 20-ը առցանց համակարգով լրացնել մասնակցության հայտը՝ պարտադիր կցելով զեկուցմանը համապատասխան հոդվածը՝ ըստ ներկայացվող չափորոշիչների: Ներկայացված հոդվածներից տեխնիկական ստուգման փուլն անցածները կընդգրկվեն գիտաժողովի ծրագրում, ինչի մասին հեղինակները կիրազեկվեն հոդվածները ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: Գիտաժողովի ընթացքում զեկուցված հոդվածները դիտարկվելու են որպես ՀՀ ԲԿԳԿ-ի կողմից ընդունելի հրատարակությունների ցուցակում ընդգրկված ՇՊՀ-ի Գիտական տեղեկագրի 2026թ. N2-ում տպագրության ներկայացված հոդվածներ: Սահմանված վերջնաժամկետից հետո ներկայացված հոդվածները չեն դիտարկվի
  • մինչև 2026թ. հոկտեմբերի 20-ը sush.science2023@gmail.com  էլեկտրոնային հասցեին ցանկալի է ուղարկել զեկուցումներին համապատասխան ցուցադրույթները (Pdf կամ Power Point ձևաչափով), որոնց ներկայացման և հարցուպատասխանի համար կտրվի մինչև 15 րոպե ժամանակ:

Սիրով սպասում ենք Ձեր ակտիվ մասնակցությանը:

Գիտաժողովի կազմհանձնաժողով