ՇՊՀ-ի Մանկավարժության ֆակուլտետի ուսանողները հյուրընկալվել են Գյումրու Դանիել Վարուժանի անվան գրադարանում

Օրերս ՇՊՀ-ի Մանկավարժության ֆակուլտետի ուսանողները հյուրընկալվել էին Գյումրու Դանիել Վարուժանի անվան գրադարանում: Ամբիոնի դասախոսներ Լ․Միքայելյանի և Շ․ Ալեքսանյանի նախաձեռնությամբ ուսանողները ծանոթացել են գրադարանի գործունեությանը, առկա գրականությանը, ստացել են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

Գրադարանում տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժնի 3-րդ կուրսի ուսանողները նաև գործնական աշխատանք են կատարել: Ուսանողները Գյումրու թիվ 8-րդ հիմնական դպրոցի 4-րդ դասարանի աշակերտներին էջանիշներ պատրաստել են սովորեցրել: