Ուսանողական շաբաթ

Շիրակի պետական համալսարանում «Ուսանողական շաբաթ» միջոցառումները մեկնարկեցին ռեկտոր Սահակ Մինասյանի դասախոսությամբ: Ուսանողներն էին ընտրել այն թեմաները, որոնցից պատահական ընտրվածների մասին էլ խոսեց օրվա բանախոսը:

Տեղեկատվական անվտանգություն թեմայով դասախոսությունը Շիրակի մայր բուհում վարեց փորձագետ Տիգրան Քոչարյանը՝ կոնկրետ օրինակներով խոսելով անձնական, աշխատանքային և ազգային անվտանգության մասին:

Մեկրանկեց նաև վոյելբոլի ներբուհական առաջնությունը, անդրանիկ խաղում ուժերը չափեցին բանգիտամաթեմատիկական ու սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի թիմերը: Բուհի լավագույն թիմը կպարզվի նոյեմբերի 16-ին ՝ եզրափակիչ խաղում:

«Ժամանակի մեքենա» է կոչվում ճեմասրահում տեղադրված արկղիկը. ուսանողները հնարավորություն ունեն 5 կետերի սահմաններում իրենց առաջարկությունները թողնել, թե ի՞նչ կանեին, եթե լինեին կրթության կառավարման համակարգում:

Նոյեմբերի 15-ին մեկնարկեց նաև մտքի խաղի՝ շախմատի առաջնությունը, մասնակից 10 ուսանող- դասախոսների խաղի դիտարժան պայքարում Շիրակի պետական համալսարանի լավագույն շախմատիստը Ռաֆիկ Խաչատրյանն էր:

Վոլեյբոլի ներբուհական առաջնության 2-րդ խաղում մրցեցին ռազմական ամբիոնի և մանկավարժության ֆակուլտետի թիմերը: Հաղթանակ տարավ մանկավարժության ֆակուլտետի թիմը և եզրափակիչ խաղում կմրցի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի թիմի հետ:

Շիրակի մայր բուհում ավարտվեց վոլեյբոլի ներբուհական առաջնությունը. ֆակուլտետային թիմերի պայքարում առաջնության ուժեղագույնին որոշելու էին մանկավարժության և բնագիտամաթեմատիկականի ուսանողները: Եզրափակչի անզիջում պայքարում հաղթողի կոչումը նվաճեց մանկավարժության ֆակուլտետը ներկայացնող թիմը:

Համալսարանում անցկացվեց «Բարեգործական բուֆետ» ակցիան: Ուսանողների նախաձեռնությամբ համալսարանի ճաշարանում 1 օր աշխատելու են բարեգործության համար և ստացված հասույթը օգտագործելու են անապահով ընտանիքների երեխաներին աջակցելու նպատակով:

Շաբաթ օրը Շիրակի մայր բուհում ինտելեկտուալ միջավայր էր. Երևանի և Գյումրի ուսանողական և աշակերտական 17 թիմ պայքարեց լավագույնի տիտղոսին արժանանալու համար:

Կիրակի Շիրակի պետական համալսարանում սեմինար-դասախոսություն էր, թեման՝ հանրային խոսքն ու հռետորաբանությունը, բանախոսը՝ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի տնօրեն Հայկ Մամիջանյանը: