ՇՊՀ-ում դասախոսություն կարդաց հոգեբանության դոկտոր Անի Գալայջյանը

Այսօր Շիրակի պետական համալսարանի ուսանողների ու դասախոսների մասնակցությամբ դասախոսություն վարեց Կոլումբիայի համալսարանի հոգեբանության դոկտոր, տրավմատիկ խեղումների գծով պաշտոնական հավաստագրված փորձագետ Անի Գալայջյանը:

Հոգեբանության դոկտորը պատմեց մի շարք երկրներում ծավալած իր գործունեության,  հեղինակած գրքերի մասին, մասնավորապես ներկայացրեց  1988թ.-ից հետո իրականացրած հետերկրաշարժյան իր հետազոտությունները:

Տրավմատիկ խեղումների գծով հավաստագրված փորձագետը ներկայացրեց «Իմաստալից աշխարհ» մարդասիրական նպաստամատույց ծրագիրը, որի շրջանակում կարևորեց հատկապես իր մշակած 7-քայլանի մոդելը: Բուժական մոդելը ներառում է հետտրավմատիկ ախտորոշումներ, կոնֆլիկտների, բռնությունների, վեճերի, ապրումների, ցնցումների բնորոշում, հետազոտում, գնահատում և հետևանքների վերացման բուժական-հոգեբանական ծրագիր:

Հոգեբանը հանդիպումն ավարտեց ցուցադրելով հոգեկան աշխարհը կայունացնող մի քանի վարժություններ: