«Շահերի պաշտպանության և լոբբինգի դերը սոցիալական պաշտպանության ոլորտում» թեմայով քննարկում ՇՊՀ-ում

Այսօր ՇՊՀ-ի ուսանողների աջակցության և բուհ-գործատու համագործակցության կենտրոնի նախաձեռնությամբ կայացավ «Շահերի պաշտպանության և լոբբինգի դերը սոցիալական պաշտպանության ոլորտում» թեմայով սեմինար-քննարկում: Բանախոս՝ Հայկական Կարիտաս ԲՀԿ-ի շահերի պաշտպանության պատասխանատու, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի անդամ, ՇՊՀ դասախոս Տիգրան Պետրոսյանը նախ ներկայացրեց թե ինչ է շահերի պաշտպանությունը, ապա խոսեց երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձնանց շահերի պաշտպանության ոլորտի առանցքային խնդիրների մասին: