Միջազգային գիտաժողով ՇՊՀ-ում
Շիրակի պետական համալսարանում հոկտեմբերի 26-27-ը կայացավ Հայաստանի առաջին հանրապետության հիմադրման 100 ամյակին նվիրված ‹‹Կրթության արդի հիմնախնդիրները›› խորագրով միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովի նպատակն էր հանրակրթության մեջ և բուհում կրթության արդի հիմնախնդիրների, նորագույն մեթոդների, կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումների ազդեցության ներկայացումը, քննարկումը, կարծիքների փոխանակումը, լուծումների առաջադրումը:
Հայաստանի և Արցախի առաջատար բուհերի ներկայացուցիչների հետ գիտաժողովին մասնակցելու հայտ էին ներկայացրել 5 երկրի 9 համալսարանի կրթական գործի 120 նվիրյալ, նրանցից 33-ի մասնակցությունը նախատեսված էր հեռակա կարգով:
Երկօրյա գիտաժողովի հիմնական ուղղություններով՝ մանկավարժական գիտություններ ու մասնավոր մեթոդիկաներ, գիտական զեկուցումները ներկայացվեցին 3 բաժանմունքներում, ներկայացվեցին նաև պաստառային զեկուցումներ:
Գիտաժողովի աշխատանքային լեզուն հայերենն էր, օտարերկրացի հյուրերի համար ապահովվեցին ռուսերեն և անգլերեն համաժամանակյա թարգմանություններ: