Հայտարարություն

Հարգելի ուսանողնե´ր և շրջանավարտնե´ր

Շիրակի պետական համալսարանի ուսանողների աջակցության և բուհ-գործատու համագործակցության կենտրոնը ս/թ սեպտեմբերի 12-ին ժամը 14.00-ին  հրավիրում  է մասնակցելու «Մտածիր ինչպես հաջողակը կամ ինչպես ստանալ հաջողության իրավունք» թեմայով սեմինարին:

Սեմինարը կանցկացնի Շեմմ կենտրոնի հիմնադիր տնօրեն Տիգրան Մինասյանն, ով ունի երկար տարիների հաջողված կառավարման փորձ: 2011թ. հիմնել է ՇԵՄՄ կենտրոնը, որն այժմ միակ խորհրդատվական կենտրոնն է Գյումրի քաղաքում: Տիգրան Մինասյանը միաժամանակ դասավանդում է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում: Դասավանդմանը զուգահեռ ծավալում է հաշվապահական  և հարկային մասնագիտական գործունեություն: 2018թ. մայիսից աշխատում է ՇՊՀ-ում՝ որպես ռեկտորի օգնական:

Մենք հաճախ տեսնում ենք այն մարդկանց հաջողության պատմությունները, որոնց հաջողվել է հասնել մեծ բարձունքների: Այս հաջողությունների գաղտնիքների բացահայտման մոդելները շատ են համացանցում և հասանելի բոլորիս: Սակայն դրանցից ոչ բոլորն են, որ իրականում արդյունավետ են` մոտիվացիայի և ռեսուրսների պակասի պատճառով:

Այս սեմինարի ընթացքում դուք կծանոթանանք այն հիմնական քայլերին, որոնց օգնությամբ կկարողանաք օգտագործել ձեր ողջ պոտենցիալը հաջողության հասնելու համար:

Դասընթացը տեղի կունենա համալսարանի  հանդիպումների մեծ դահլիճում: