ԿԳՄՍՆ-ում ամփոփվել է «Լավագույն ուսանող» մրցույթը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել 2021 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի մրցանակաբաշխությունը։

Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, բուհերի ռեկտորներ և ուսանողներ:

Մրցույթում հաղթող են ճանաչվել 34 ուսանողներ, որոնցից 16-ը՝ բակալավրի կրթական աստիճանով, իսկ 18-ը՝ մագիստրոսի:

«Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի մշակույթ-սպորտի ոլորտում 3-րդ տեղն է գրավել ՇՊՀ -ի Ֆիզ. դաստիարակություն և սպորտային մարզումներ բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Վարդուհի Մահլամյանը։

Շնորհավորում ենք մեր ուսանողուհուն և մաղթում մասնագիտական հաջողություններ: