Էրազմուս+ T4GREEN ծրագրի աշխատանքների ընթացքը ՇՊՀ-ում

Էրազմուս+ T4GREEN ծրագրի ընթացքը ՇՊՀ-ում

Շիրակի պետական համալսարանում իրականացվող Էրազմուս+ T4GREEN ծրագրի շրջանակներում անցկացվեց աշխատաժողով, որին մասնակցում էին այն մասնագիտական ամբիոնների դասախոսները, որոնց ուսումնական պլաններում նախատեսված է կատարել լրամշակումներ՝ ապահովելու համար կանաչ և թվային տեխնոլոգիաների ներդրումը:  Կարդալ ավելին․․․

 

Էրազմուս+ T4GREEN ծրագրի աշխատանքների ընթացքը ՇՊՀ-ում

Շիրակի պետական համալսարանում իրականացվող Էրազմուս+ T4GREEN ծրագրի շրջանակներում շարունակվում են ուսումնական պլանների, դասընթացների նկարագրիչների, կրթական վերջնարդյունքների՝ կանաչ և թվային փոխակերպումն ապահովելուն առնչվող հարցերի քննարկումը: Կարդալ ավելին․․․

 

ՇՊՀ-ում շարունակվում են Էրազմուս+ T4GREEN ծրագրի աշխատանքները

Շիրակի պետական համալսարանում իրականացվող Էրազմուս+ T4GREEN ծրագրի շրջանակներում բուհի աշխատանքային խումբն առցանց հանդիպում ունեցավ ծրագրի համակարգող՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանի և Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի գլխավոր մասնագետ Ռաիսա Ավետյանի հետ: Կարդալ ավելին․․․

 

Էրազմուս+ T4GREEN ծրագրի ընթացքը ՇՊՀ-ում

Շիրակի պետական համալսարանում իրականացվող Էրազմուս+ T4GREEN («Հայաստանում և Մոլդովայում մանկավարժական կրթության բարեփոխումը հանուն կանաչ և թվային անցման») ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հերթական առցանց աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում քննարկվեց առաջիկա ամիսներին նախատեսված աշխատանքների ծրագիրը։ Կարդալ ավելին․․․

 

Էրազմուս+ T4GREEN ծրագրով նախատեսված աշխատանքերի քննարկում

Շիրակի պետական համալսարանի աշխատակիցները ս.թ. փետրվարի 14-ին մասնակցեցին Էրազմուս+ T4GREEN ծրագրով նախատեսված աշխատանքների հերթական փուլին առնչվող հարցերի առցանց ձևաչափով քննարկմանը:
Ծրագրի համակարգող, ՀՊՄՀ աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մ. Հարությունյանն իր խոսքում նշեց, որ T4GREEN ծրագրի աշխատանքային երրորդ փաթեթով նախատեսված է առանձնացնել մանկավարժի որակավորում շնորհող այն երեք մասնագիտական ծրագրերը, որոնք պետք է լրամշակվեն կանաչ և թվային տեխնոլոգիաների ներդրման նպատակով: Դրանք պետք է առնչվեն հատուկ մանկավարժությանը, օտար լեզուներին և ԲՏՃՄ ոլորտին:  Կարդալ ավելին․․․

 

ՇՊՀ-ում անցկացվեց Էրազմուս+ T4GREEN ծրագրի մասնակիցների հաշվետվությունը

Հոկտեմբերի 18-ին Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ Էրազմուս+ T4GREEN (Հայաստանում և Մոլդովայում մանակավարժական կրթության բարեփոխումը հանուն կանաչ և թվային անցման) ծրագրի շրջանակներում վերապատրաստում անցած աշխատակիցների հանրային հաշվետվությունը: Այսպիսի հաշվետվությունները բուհի ռեկտոր Ե. Սերոբյանի նախաձեռնությամբ և հանձնարարությամբ արդեն դարձել են ավանդույթ: Հերթական այս աշխատաժողովի թեման ս.թ. սեպտեմբերի 9-13-ը Պորտուգալիայի Բեիրայի Ինտերիոր համալսարանում իրականացված աշխատանքներն էին: Կարդալ ավելին․․․

 

Էրազմուս+ T4GREEN ծրագրի շրջանակներում անցկացվեց վերապատրաստում Պորտուգալիայում

Էրազմուս+ T4GREEN (Հայաստանում և Մոլդովայում մանակավարժական կրթության բարեփոխումը հանուն կանաչ և թվային անցման) ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 9-ից 13-ը Պորտուգալիայի Բեիրայի Ինտերիոր համալսարանը հյուրընկալել էր ծրագրի մասնակից համալսարանների և կազմակերպությունների ավելի քան 40 ներկայացուցիչների Հայաստանից, Մոլդովայից, Չեխիայից և Իսպանիայից: Այցի նպատակն էր ծանոթանալ Էրազմուս+ T4GREEN ծրագրի ԵՄ գործընկեր համալսարանների՝ Մասարիկի համալսարանի (Չեխիա), Վալլադլոիդի համալսարանի (Իսպանիա) և Բեիրայի Ինտերիոր համալսարանի (Պորտուգալիա) մանկավարժական կրթության իրականացման փորձին և՛ ինստիտուցիոնալ, և՛ ազգային մակարդակներում: Կարդալ ավելին․․․

 

ՇՊՀ-ում շարունակվում են T4GREEN ծրագրի աշխատանքները

Էրազմուս+ «Մանկավարժական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և թվային անցման Հայաստանում և Մոլդովայում»-T4GREEN ծրագրի շրջանակներում Շիրակի պետական համալսարանի աշխատանքային խումբը, ռեկտոր Ե. Սերոբյանի գլխավորությամբ, հյուրընկալել էր ծրագրի համակարգող՝ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի գործընկերներին: Կարդալ ավելին․․․

 

ՇՊՀ-ում շարունակվում են T4GREEN ծրագրի աշխատանքները

ՇՊՀ-ում իրականացվող Էրազմուս+ «Մանկավարժական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և թվային անցման Հայաստանում և Մոլդովայում»-T4GREEN ծրագրի շրջանակներում ս.թ. հունիսի 14-ին և 18-ին աշխատանքային խումբը քննարկեց Հայաստանի և Մոլդովայի՝ հանրակրթության և բարձրագույն կրթության համակարգերում առկա իրավիճակի համեմատական վերլուծությունը ներկայացնող փաստաթղթի աշխատանքային տարբերակը: Կարդալ ավելին․․․

 

Մեկնարկել է Էրազմուս+ T4GREEN ծրագիրը

 

Մանկավարժական կրթության բարեփոխումն առանցքային խնդիր է

Տեղի ունեցավ T4GREEN ծրագրի համակարգողների աշխատանքային առաջին հանդիպումը