ՇՊՀ-ում շարունակվում են T4GREEN ծրագրի աշխատանքները
ՇՊՀ-ում իրականացվող Էրազմուս+ «Մանկավարժական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և թվային անցման Հայաստանում և Մոլդովայում»-T4GREEN ծրագրի շրջանակներում ս.թ. հունիսի 14-ին և 18-ին աշխատանքային խումբը քննարկեց Հայաստանի և Մոլդովայի՝ հանրակրթության և բարձրագույն կրթության համակարգերում առկա իրավիճակի համեմատական վերլուծությունը ներկայացնող փաստաթղթի աշխատանքային տարբերակը: