Տեղի ունեցավ WBL4JOB ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը

ՇՊՀ-ում իրականացվող WBL4JOB ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը տեղի ունեցավ 2023 թվականի նոյեմբերի 20-22-ը։ ՇՊՀ-ից այդ աշխատաժողովին մասնակցեցին Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի
պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Նազելի Ավետիսյանը, Արտաքին համագործակցության կենտրոնի տնօրեն Հ․ Մելքոնյանը, Տնտեսագիտության ամբիոնի դասախոս Ա․ Սահակյանը։ Նրանք նշեցին, որ  չնայած ծրագիրն արդեն ավարտվում է, սակայն շնորհիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ծրագրի համակարգողի՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, ՇՊՀ-ի ղեկավարության կողմից ներդրված ջանքերի, ինչպես նաև Հայաստանի բանկերի միության և գործընկեր բանկերի պատրաստակամության ու արդյունավետ համագործակցության հնարավոր եղավ դարձյալ կազմակերպել և անցակացնել աշխատանքի վրա հիմնված ուսուցման (ԱՀՈՒ)  ևս մեկ փուլ՝ ՇՊՀ-ի «Կառավարում (ըստ ոլորտի)» մասնագիտության 2023-2024 ուստարվա 4-րդ կուրսերի համար։

10 ուսանողներ հարցազրույցի և թեստավորման արդյունքում ընտրվեցին և իրենց ԱՀՈՒ-ն այժմ անցկացնում են Ակբա, Ինեկո, ԱյԴի բանկերի Գյումրու մասնաճյուղերում։