ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ՇՊՀ-Ի 2021-2022 ՈւՍՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈւՅՆ ՈւՍԱՆՈՂՆԵՐԸ

ՇՊՀ-ում ներդրված ««Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ուսանողների վարկանիշավորման և խրախուսման» կանոնակարգի համաձայն՝ անցկացվել է մրցույթ 2021-2022 ուստարվա համար: ՈւԳԸ-ի կողմից և Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի աջակցմամբ կատարվել են տվյալների հավաքագրման աշխատանքներ: Տվյալները ստուգվել և վերջնական ամփոփվել են Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի կողմից: Ներկայացված տվյալների ուսումնասիրման, առկա տվյալների հենքի ստեղծման և վերլուծման արդյունքների հիման վրա կազմվել է անվանակարգման ու խրախուսման ցուցակը                                 (ըստ 2021-2022 ուստարվա ուսանողների վարկանիշավորման և խրախուսման նպատակով ձևավորված հանձնախմբի համապատասխան նիստի):

Վերոնշյալ գործընթացի արդյունքում ս/թ նոյեմբերի 17-ին՝ Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ, հանդիսավոր պայմաններում Շիրակի պետական համալսարանում պարգևատրվել են նաև 2021-2022 ուստարվա ուսանողների վարկանիշավորման մրցույթի 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած ուսանողները՝ արժանանալով պատվոգրերի, հուշանվերների և դրամական պարգևի:

2021-2022 ուստարում վարկանիշավորման մրցույթի արդյունքներով 1-ին տեղը զբաղեցրել է Հասմիկ Ադամյանը (Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետ), 2-րդ տեղը՝ Էլլա Պողոսյանը (Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետ), 3-րդ տեղը՝ Վարդուհի Շաքարյանը (Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետ)։

Մրցույթի անցկացումն ու կանոնակարգի կիրառումը կարևոր են, քանի որ վերջինս խրախուսում է ուսանողների ուսումնական, գիտահետազոտական և հասարակական ակտիվ գործունեությունը, ընդ որում՝ համապատասխան չափանիշները բխում են բուհի ռազմավարական առաջնահերթություններից:

https://shsu.am/students-day/