ՇՊՀ-ում նշվեց Ուսանողների միջազգային օրը

Ուսանողների միջազգային օրը հանդիսավորությամբ նշվեց Շիրակի պետական համալսարանում։ Օրվա առթիվ շնորհավորական խոսքերով հանդես եկան ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը և ՈՒԽ-ի նախագահ Գևորգ Ղուկասյանը։

Օրը նշանավորվեց լավագույն ուսանողներին ու միջազգային մրցաշարերում մրցանակային տեղեր զբաղեցրած ուսանողներին պարգևատրումով։

ՇՊՀ-ի ռեկտորը պատվոգրեր և դրամական պարգևներ հանձնեց վերջերս ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն հռչակված ՇՊՀ-ի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողներ Գարիկ Կարապետյանին և Արա Աղանյանին։

Պատվոգրերի և դրամական պարգևի արժանացան նաև ՇՊՀ-ի 2021-22 ուստարվա ուսանողների վարկանիշավորման մրցույթում 1-3-րդ տեղերը զբաղեցրած ուսանողները։ Մրցույթի արդյունքներով 1-ին տեղը զբաղեցրել է «Մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Հասմիկ Ադամյանը, 2-րդ տեղը՝ «Սոցիալական աշխատանք» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Էլլա Պողոսյանը և 3-րդ տեղը՝ «Սոցիոլոգիա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Վարդուհի Շաքարյանը։

ՇՊՀ-ի ուսանողական խորհրդի նախագահն էլ պատվոգրերով և խորհրդանշական նվերներով պարգևատրեց միջազգային մրցաշարերում մրցանակային տեղեր զբաղեցրած 14 ուսանողների։