«Սպորտը հանուն խաղաղության և առողջության». միջազգային գիտական ֆորում

Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը 2020թ. հոկտեմբերի 21-23-ը Երևանում անցկացնում է «Սպորտը հանուն խաղաղության և առողջության» միջազգային գիտական ֆորում, որը նվիրված է Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հիմնադրման 75-ամյակին:

Ֆորումի գիտական ուղղություններն են՝
1. Օլիմպիական սպորտ, Օլիմպիզմ, Օլիմպիական կրթություն, Օլիմպիական ժառանգությունը ժամանակակից սպորտում,
2. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մանկավարժական հիմնախնդիրները,
3. Հոգեբանական մտքի զարգացումը սպորտային գործունեության համատեքստում,
4. Սպորտային գործունեության և առողջ ապրելակերպի բժշկակենսաբանական ասպեկտները,
5. Ադապտիվ սպորտը ժամանակաից աշխարհում,
6. Սպորտային տուրիզմի զարգացման հեռանկարները,
7. Նորարարական տեխնոլոգիաները սպորտի կառավարման գործընթացում:

Ֆորումի մասնակցության հայտը անհրաժեշտ է ուղարկել մինչև 2020թ-ի մարտի 16-ը, իսկ զեկույցը՝ 2020թ-ի հունիսի 1-ը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ armine.sargsyan@sportedu.am:

Ֆորումի աշխատանքային լեզու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Մանրամասներ

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին: