ՇՊՀ-ի ուսանողների մարզական հաղթանակը

Շիրակի պետական համալսարանի ֆիզիկական կուլտուրա և սպորտ բաժնի 3-րդ կուրսի ուսանող Գրիգոր Մխիթարյանը ոսկե մեդալ է նվաճել Սոչիում կայացած սամբոյի աշխարհի առաջնությունում:
Մարտական սամբոյի մրցաշարի 52 կգ քաշային կարգում Մխիթարյանը եզրափակչում 7:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ղրղզստանի ներկայացուցչի նկատմամբ:
Մարզական սամբո մարզաձևում էլ 57 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի է արժանացել նույն կուրսի ուսանող Մաքսիմ Մանուկյանը:
Շնորհավորում ենք մեր ուսանողներին ու մաղթում նոր հաղթանակներ