ՇՊՀ-ի ռեկտոր Սահակ Մինասյանի ուղերձն ուսանողներին

Սիրելի´ ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ` մաղթելով հաջողություններ և՛ ուսման, և՛ գիտության բնագավառում, և՛ անձնական կյանքում:
Յուրաքանչյուր ուսումնական տարի մեզ համար կրթական համակարգի կատարելագործման, համալսարանի վերազինման, միջազգային չափորոշիչների, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, տարաբնույթ ծրագրերի իրագործման հնարավորություն է՝ ի նպաստ քաղաքի, մարզի և երկրի:
Խորհրդանշական է, որ Հայաստանում առաջին համալսարանը 1920 թ-ին հիմնվել է Գյումրիում` Շիրակի մարզի երիտասարդներին պատգամելով նոր հայացք դեպի կրթությունն ու գիտությունը: Այսօր էլ Շիրակի պետական համալսարանի կազմավորումը նոր մարտահրավերների հնարավորություն է ուսանողության համար և սկիզբ՝ համալսարանական ուսանողության նոր ավանդույթների:
Դուք մեր երկրի շարժիչ ուժն եք, ում ուսերին դրված է ազգի ապագայի կերտման պատվավոր առաքելությունը:
Ցանկանում եմ, որ լցվեք արժանապատվության ու պատասխանատվության զգացումով, ամեն վայրկյան զգաք ուսանող լինելու բերկրանքը՝ հարթելով ձեր զարգացման ուղին:
Ձեր կյանքում կարևոր ու պատասխանատու շրջան է: Հենց ուսանողական տարիներից է մարդն սկսում ամբարել հետագա ամբողջ կյանքի համար անհրաժեշտ գիտելիքն ու կենսափորձը՝ նորարարական մտածողությամբ:
Մաղթում եմ, որ ուսանողական տարիները լինեն հիշարժան, բազում երջանիկ ակնթարթներով և, որ ամենակարևորն է, երբեք չդադարեք երազել, հավատալ և ստեղծագործել:
Հավատացե՛ք ինքներդ ձեզ, ձեր ընտրած ուղիուն և ամեն ինչ կհաջողվի, ապագան ձերն է: