ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Երևանի պետական համալսարանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Ամերիկյան հետազոտություններ» (American Studies) դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարում է ամերիկագիտության բնագավառին վերաբերող հետազոտական աշխատանքների մրցույթ. մասնավորապես, խրախուսվում են ԱՄՆ ժամանակակից հասարակական-քաղաքական իրողություններին, տնտեսությանը և բիզնեսին, քաղաքացիական հասարակությանը, միջազգային և տարածաշրջանային հարթություններում ԱՄՆ ներգրավվածությանն ու դերակատարությանը, ամերիկյան հոգևոր-մշակութային կյանքին, ինչպես նաև ԱՄՆ պատմության առանձին դրվագներին վերաբերող հետազոտություններ:

Հաղթող ճանաչված հայտերի նախատեսվող ֆինանսական աջակցությունը`
մինչև 3500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Մրցույթի մասնակիցներն իրենց դիմումները կարող են ներկայացնել ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն, կամ ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ «Ամերիկյան հետազոտություններ» ծրագրի ղեկավար, պրոֆ․Ալ․Մարգարովին՝ amarkarov@ysu.am և «Ամերիկյան հետազոտություններ» ծրագրի համակարգող, ԵՊՀ Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոցենտ Վ․Ագլյանին՝ aglyan@gmail.com, էլեկտրոնային փոստի հասցեներին:

Մրցույթի մասնակիցների դիմումների ընդունման վերջնաժամկետը` 2022թ. ապրիլի 29:

Մանրամասների համար դիտել կից ներկայացվող ֆայլը: