Հարցաշար ռազմավարության մշակման նպատակով

Հարգելի գործընկեր,

ԵՄ Արեւելյան գործընկերության երկրների հետ իրականացվող EU4business (https://eu4business.eu/armenia) ծրագրի շրջանակներում Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (https://www.giz.de) կողմից հայտարարված «Հորիզոն 2020 եւ Հորիզոն Եվրոպա շրջանակային ծրագրերում Հայաստանի մասնակցության հնարավորությունների բարելավմանն ուղղված ռազմավարության (այսուհետ՝ Ռազմավարություն) մշակման համար միջազգային փորձագետներին աջակցություն ցուցաբերելու» խորհրդատվական ծառայությունների մրցույթի հաղթող է ճանաչվել «Ավենյու քընսալթինգ գրուպ» ՍՊ ընկերությունը։

Ռազմավարության մշակման նպատակով միջազգային փորձագետների հետ համատեղ մշակվել է Հորիզոն2020-ում մասնակցության բարձր պոտենցիալ ունեցող հաստատությունների համար նախատեսված առցանց հարցաշար, որը կարող եք գտնել այստեղ (անգլերեն լեզվով)՝ https://docs.google.com/forms/d/1cZynfE8hB-42OgW-ir5JSCZWXqHbLzGeW52lk8fJHNY/edit ։

Խնդրում ենք, լրացնել այն մինչեւ 05.08` անցնելով վերոնշյալ հղումով։
Եթե կունենաք հարցեր, խնդրեմ գրեք։

Կանխավ շնորհակալություն։

Հարգանքով,

Կարեն Մարտիրոսյան

Թիմի ղեկավար

Հեռ: + 374 60 48 83 80
+374 99 751 000
www.avenueconsulting.am