«Perspektywy Women in Tech Summit» խորագրով առցանց գագաթնաժողով

«Perspektywy Women in Tech Summit» խորագիրը կրող գագաթնաժողովը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի երկրների տեխնոլոգիական ոլորտում կին գյուտարարների, ՏՏ ուսանողուհիների, ստարտափ հիմնադիրների և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության ներկայացուցիչների հանդիպման և կապեր հաստատելու ամենամեծ հարթակն է: COVID-19 համաճարակով պայմանավորված`  այս տարի դեկտեմբերի 8-9-ին գագաթնաժողովը անցկացվելու է բացառապես առցանց:

Միջոցառման վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություն ներկայացվելու է գագաթնաժողովի տեղեկատվական օրվա շրջանակներում (SUMMIT INFO DAY) սույն թվականի նոյեմբերի 9-ին` ժամը 13:00 (Կենտրոնական եվրոպական ժամանակով (CET)):

SUMMIT INFO DAY միջոցառմանը մասնակցելու համար կարող եք գրանցվել http://polandithub.pl/info-day կայքում:

«Perspektywy Women in Tech Summit» գագաթնաժողովի կոնտակտային անձ է դոկտոր պրոֆեսոր Անջեյ Բոբերը (dr Andrzej Bober` էլ.հասցե` a.bober@perspektywy.pl):

Dossier prasowe EN Perspektywy Women in Tech Summit 2020

Dossier prasowe RU Perspektywy Women in Tech Summit 2020


Միջոցառումը`  առցանց
Կայքէջ`  www.womenintechsummit.pl
Կազմակերպիչ: «Պերսպեկտիվի» («Հեռանկարներ») կրթական հիմնադրամ` հասցե` Նովոգրոձկա 31, 00-511, Վարշավա
Ամսաթիվ: 8–9 դեկտեմբեր, 2020