«Բարեվարքության գնահատման մեթոդաբանություն և որակի ներքին ապահովում» թեմայով դասընթաց դասախոսների համար

Բաց հասարակության հիմնադրամներ–Հայասատանը կազմակերպում է «Բարեվարքության գնահատման մեթոդաբանություն և որակի ներքին ապահովում» թեմայով դասընթաց հայաստանյան բուհերի դասախոսների համար:

Դասընթացը կընդգրկի հետևյալ թեմաները՝ բարեվարքություն և բարեվարքության խախտումներ, INTES մեթոդաբանություն և մեթոդաբանության շրջանակ, որակի ապահովման ներքին մեխանիզմներ և որակի ինքնագնահատման մեթոդներ, տվյալների հավաքագրման մեթոդներ և վերլուծություն, ինչպես նաև՝ Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի որակավորումների շրջանակ, Հայաստանի որակավորումների ազգային շրջանակ, բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մշակում, ուսումնառության վերջնարդյունքների ձևավորում և կրթական ծրագրի ինքնագնահատում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի նոյեմբերի 26-ը, ժամը 17.00 register@osi.am էլ. փոստի հասցեին ուղարկել՝

  • ինքնակենսագրություն (CV)
  • մոտիվացիոն նամակ (առավելագույնը՝ 150 բառ)

Մասնակցության տեղերը սահմանափակ են:
Մանրամասները տեսնել այստեղ: