Տեղեկատվական հանդիպում ՇՊՀ-ում

Հայաստանում «Էրազմուս+ երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնը նոյեմբերի 26-ին ժամը 13:30-ին հանդիպում կանցկացնի Շիրակի պետական համալսարանի նիստերի դահլիճում:

Տեղեկատվական հանդիպման շրջանակներում ՇՊՀ-ի ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին կներկայացվեն Եվրամիության «Էրազմուս+ երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի կողմից ընձեռնվող հնարավորությունները: