ՇՊՀ-ում իրականացված «ՆՈՐԿԵՆՏ» ծրագրի վերջնական գնահատում
Հունիսի 18-ին «ՆՈՐԿԵՆՏ» ծրագրի վերջնական գնահատում իրականացնելու նպատակով Շիրակի պետական համալսարանում էր «Ի-ՎԻ Քոնսալթինգ» ընկերության խորհրդատու Նարինե Խաչատրյանը։
Խորհրդատուն զրուցեց ծրագրի ղեկավարի, համակարգողների, շահառու ուսանողների և դասախոսների հետ՝ գնահատելու «ՆՈՐԿԵՆՏ» ծրագրի արդյունքներն ու ազդեցությունը կրթության որակի, ուսանողների առաջադիմության և դասախոսների՝ դասը կազմակերպելու արդյունավետության վրա։
Հիշեցնենք, որ 2017 թվականից մեկնարկած «ՆՈՐԿԵՆՏ» ծրագիրն իրականացվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում։
Կրթական նոր տեխնոլոգիաների ներդրմանը միտված ծրագրի շրջանակներում մշակվել և հրատարակվել են ուսումնական նյութեր և անցկացվել կարճաժամկետ դասընթացներ՝ հեռաուսուցման, ներառական կրթության կազմակերպման և կայուն զբոսաշրջության զարգացման ուղղություններով:
«ՆՈՐԿԵՆՏ» ծրագրի վերջնարդյունքներից է համալսարանի նյութատեխնիկական բազայի հարստացումը, մասնավորապես՝ շարունակական կրթության կենտրոնի և երկու ռեսուրս-կենտրոնների կահավորումը, ինչպես նաև անհրաժեշտ համակարգչային տեխնիկայի և մարզասարքերի ձեռքբերումը։
