ՇՊՀ-ն և GREF-ը հուշագիր կնքեցին

Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանը և ֆրանսիական GREF (դասավանդողներ առանց սահմանների) միության Հայաստանի պատասխանատու Ջենան Բուայե- Շատընեն կնքել են փոխադարձ պարտավորությունները ևս մեկ տարով շարունակելու մասին համաձայնագիր:

GREF-ը արդեն երկար տարիներ համագործակցում է Շիրակի մայր բուհի հետ՝ ֆրանսերեն լեզվի ու մշակույթի դասավանդման որակի բարձրացման նպատակով տրամադրելով համապատասխան մասնագետներ, որոնք կազմակերպում են ուսանողների խոսքային հմտությունների զարգացմանը միտված դասընթացներ: