Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրով հետաքրքրված ուսանողներին ու շրջանավարտներին

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես Գերմանիայի Բունդեսթագը, համագործակցելով Բեռլինի Ազատ  համալսարանի, Հումբոլդտի համալսարանի  և Տեխնիկական համալսարանի հետ, առաջարկում է երիտասարդ,  քաղաքականությամբ հետքրքրվող, բարձրագույյն կրթություն ունեցող երիտասարդներին Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ Բեռլինում:

Ծրագիրը տևում է 2019թ. մարտի 1-ից մինչև հուլիսի 31-ը:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2018թ.  հունիսի 30-ն է:

Գերմանիայի Բունդեսթագի www.bundestag.de/ips  համացանցային էջում զետեղված են ծրագրի վերաբերյալ կարևոր տեղեկություններ, այդ թվում մասնակցության նախադրյալներն ու մրցութային փաստաթղթերի  ցանկը, գերմաներենի գիտելիքները հաստատող լրացման թերթիկը, ինչպես նաև մրցույթին վերաբերող հարցաթերթիկը: Դեսպանության www.eriwan.diplo.de կայքում տեղադրված է համապատասխան հղումը:

Լրացուցիչ հարցերի դեպքում հետաքրքրված անձինք կարող են դիմել դեսպանություն: