Լավագույն Էրազմուս+ պատմությունների մրցույթ

Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը հայտարարում է լավագույն Էրազմուս+ պատմությունների մրցույթ:

Ո՞վ կարող է մասնակցել մրցույթին

Եթե դու սովորել ես, դասավանդել ես, վերապատրաստվել ես, մասնակցել ես երիտասարդական փոխանակման, կամավորություն ես արել կամ որպես Հայաստանից մասնակից նախորդ 5 տարիների ընթացում մասնակցել ես ԵՄ Էրազմուս+ ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող այլ միջոցառումների, ապա այս մրցույթը հենց քեզ համար է:

Ինչպե՞ս մասնակցել

Մրցույթին կարող ես մասնակցել`  կատարելով հետևյալ երեք քայլերը`

  • info@erasmusplus.am էլ. հասցեին ուղարկի՛ր 3 լավ որակի լուսանկար քո պատմությունով (առավելագույնը 300 բառ, անգլերեն լեզվով) կամ մեկ տեսանյութ, որը կնեկայացնի քո Էրազմուս+ փորձառության էությունը:
  • Հավանի՛ր և տարածի՛ր մրցույթին նվիրված մեր ֆեյսբուքյան գրառումը`  https://www.facebook.com/neoarm/posts/2045037372308000:
  • Ֆեյսբուքյան էջիդ տեղադրի՛ր լուսանկարներով պատմությունդ կամ տեսանյութդ՝ չմոռանալով օգտագործել #MyErasmusPlusStory հեշթեգը և նշել մեր էջը (https://www.facebook.com/neoarm/):

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2020թ. մայիսի 12-ը:

Լուսանկարները

  • Մենք ցանկանում ենք տեսնել քեզ անկեղծ և անկաշկանդ իրավիճակներում, ուստի փնտրում ենք չբեմադրված լուսանկարներ. լավ օրինակներից են՝ լուսանկարներ, որոնք պատկերում են հանրակացարանում սենյակակիցների հետ ճաշ պատրաստելը, գրադարանում սովորելը, ոչ ֆորմալ կրթական խաղերին կամ դասընթացներին մասնակցելը և այլն),
  • Պետք է նկարված լինեն վերջին 5 տարում Էրազմուսշարժունության ծրագրերիերիտասարդական փոխանակումներիսեմինարների կամ Եվրոպական կամավորական ծառայության (EVS) ընթացքում:

Տեսանյութը

  • Պետք է ունենա երեք րոպեից ոչ ավել տևողություն,
  • Պետք է ունենա նվազագույնը մեկ րոպե տևողություն (առանց բումերանգների օգտագործման),
  • Պետք է նկարահանած լինի լանդշաֆտ (landscape) ձևաչափով:

Մրցանակ

Լավագույն Էրազմուսպատմություն անվանակարգի հաղթողը կստանա 1-ին մրցանակԷրազմուսպայուսակլի գեղեցիկ անակնկալներով: Նրա պատմությունը կտպագրվի «Էրազմուսգրքույկում», որի նպատակն է տոնել Ծրագրի երկարամյա գործունեությունը և ցույց տալ ունեցած ազդեցությունը Հայաստանում` ներշնչվելով նախկին մասնակիցների ոգեշնչող պատմություններով և փորձով:

Հայտերի ներկայացման պարագայում լավագույն տեսահոլովակի համար ևս առանձին մրցանակ կշնորհվի:

Էրազմուսհամայնքը կընտրի 2-րդ մրցանակակրին, որի լուսանկարներով պատմությունը կամ տեսանյութը կարժանանա մեր ֆեյսբուքյան էջի հետևորդների առավելագույն ձայներին (լայքեր): Քվեարկությունը կսկսվի ս.թ. մայիսի 7-ին և կտևի 5 օր (մինչև մրցույթի վերջնաժամկետը):