ՌԱԶՄԱԿԱՆ ԱՄԲԻՈՆ

Ամբիոնի պատմություն

Հայաստանի Կառավարության երաշխավորությամբ և ԽՍՀՄ նախարարների խորհրդի որոշմամբ 1984թ. սեպտեմբերի 24-ի թիվ 1000-234 որոշման համաձայն Լենինականի Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում հիմնվել է ռազմական ամբիոն և ներդրվել է «Նախնական զինվորական պատրաստություն» մասնագիտությունը: ԽՍՀՄ պաշտպանության նախարարի և ԽՍՀՄ լուսավորության նախարարի 1984թ. նոյեմբերի 3-ի թիվ 230 հրամանով որոշված էր ռազմական ամբիոնում ուսուցումն սկսել 1986թ. սեպտեմբերի 1-ից: Առաջին կուրս ընդունվեցին 50 ուսանող: Քառամյա ուսումնառությունն ավարտելուց հետո ռազմական ամբիոնի շրջանավարտներն ստանում են միջնակարգ, միջնակարգ մասնագիտական կրթօջախների ռազմագիտության և ֆիզիկական դաստիարակության ուսուցչի որակավորում /050400-62 մասնագիտությամբ/: Երրորդ կուրսի վերջում ուսանողները, հանձնելով պետական քննություն «Մարտավարություն» և «Կրակային պատրաստություն» առարկաներից, ստանում են «Մոտոհրաձգային դասակի հրամանատար»–ի որակավորում /ԶՀՄ -021001, 021002/, շնորհվում է պահեստազորի «լեյտենանտ» զինվորական կոչումը:

...

ՀՀ Կառավարության 03.03.1998թ. թիվ 127 որոշման համաձայն` «Նախնական զինվորական պատրաստություն» բաժնի ընդունելությանը մինչև 2006թ. կարող էին մասնակցել միայն ժամկետային զինվորական ծառայությունն անցած արական սեռի քաղաքացիները: 2007թ-ից թույլատրվեց նրանց ընդունելությունը նաև միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո: 1999 թվականից «Նախնական զինվորական պատրաստություն» բաժնում թույլատրվեց նաև իգական սեռի ներկայացուցիչների ընդունելությունը վճարովի հիմունքներով: Իր տեսակով ռազմական ամբիոնը միակ կրթական միավորն է ՀՀ– ում, որտեղ պատրաստում են զինղեկներ, ուսուցումն երկսեռ է՝ բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով: Ամբիոնի գործունեությունը միտված է իր առաքելությունից բխող հետևյալ նպատակներին.

  1. ձևավորել ուսանողակենտրոն միջավայր, որակի և սովորելու մշակույթ ռազմամանկավարժական կրթության մրցունակության ապահովման, արտաքին հարափոփոխ միջավայրի մարտահրավերներին դիմակայելու համար,
  2. ձևավորել մշակույթ` գիտահետազոտական աշխատանքների իրականացման, շրջանավարտներին աշխատանքային կարիերային նախապատրատելու և գիտելիքահենք հասարակությանն ինտեգրվելու համար,
  3. ձևավորել արտաքին և ներքին շահակիցների հետ մասնակցային համագործակցության մշակույթ` նպաստելով մատուցվող կրթական ծառայությունների թափանցիկությանը,
  4. դաստիարակել և կրթել ռազմական գիտելիքներին տիրապետող մանկավարժներ և պահեստազորի սպաներ:
Իր գործունեության ընթացքում ռազմական ամբիոնում ուսանել և ստացել են համապատասխան որակավորում շուրջ 800 շրջանավարտներ, որոնց մոտ 40%-ը մինչև օրս էլ աշխատում է կրթօջախներում կամ ծառայում է ՀՀ Զինված ուժերում՝ ըստ ստացած մասնագիտության: Ռազմական ամբիոնի հիմնադիր պետը գնդապետ Ալբերտ Հրանտի Զախրաբեկյանն է, որին նշանակել է ԽՍՀՄ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարը իր 29.04.1986թ. թիվ 0260 հրամանով: Ժամանակագրական առումով, որպես ամբիոնի պետ, պաշտոնավարել են`  
  • 1986-1989 թ.թ. – գնդապետ Ա.Հ.Զախրաբեկյանը
  • 1989-1993 թ.թ. – գնդապետ Ա.Կ.Գորբատովսկին
  • 1993-1994 թ.թ. – փոխգնդապետ Է.Ս.Գազարյանը
  • 1994-1995 թ.թ. – մայոր Վ.Ս.Մայիլյանը
  • 1995-1997 թ.թ. – գնդապետ Վ.Լ.Մխիթարյանը
  • 1995-2002 թ.թ. – մայոր Վ.Ս.Մայիլյանը
  • 2002-2006 թ.թ. – գնդապետ Ե.Կ.Աթոյանը
  • 2007-2011 թ.թ. – գնդապետ Գ.Գ.Ստեփանյանը
  • 2011-2017 թ.թ. – գնդապետ Կ.Փ.Հովհաննիսյանը
  • 2018թ. մինչ օրս – գնդապետ Ա.Վ.Մկրտչյանը
  Ամբիոնի մի շարք դասախոսներ և ուսանողներ տարբեր ժամանակահատվածներում ակտիվ մասնակցություն են ունեցել ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանության գործում: Ամբիոնի դասախոսները և ուսանողները մասնակցել են մի շարք հանրապետական գիտաժողովների, հրատարկել են հոդվածներ, ուսումնամեթոդական ձեռնարկներ: Ամբիոնն անհրաժեշտ ուսումնական զենքով և զինամթերքով, ցուցապաստառներով, մանրակերտերով ապահովված է: Ամբիոնում գործում է գրադարան, որը բավական հագեցած է ռազմամասնագիտական և մանկավարժամասնագիտական գրականությամբ: Սերտ համագործակցություն է ստեղծվել ամբիոնի և Գյումրու կայազորի զորամասերի միջև: Վերջիններս գործնական պարապմունքներ, մարտական փամփուշտներով հրաձգություն անցկացնելու համար տրամադրում են կրակադաշտ, ուսումնական տեղեր: Կազմակերպվում են ցուցադրական պարապմունքներ ուսանողներին սպառազինության մեջ գտնվող զինատեսակներին, մարտական տեխնիկային, զորամասերի անձնակազմի առօրյային, կենցաղին ծանոթանալու նպատակով: Ամբիոնը համալրված է արհեստավարժ և փորձառու պրոֆեսորադասախոսական կազմով:

Դասախոսներ

Արթուր Մկրտչյան
Ամբիոնի պետ
Գնդապետ
Ինքնակենսագրություն
Մուշեղ Տիտանյան
Ամբիոնի ուսումնական մասի պետ-պետի տեղակալ
Փոխգնդապետ
 Ինքնակենսագրություն
Վարդան Մուրադյան
Մանկ. գիտ.թեկ., Փոխգնդապետ
Ինքնակենսագրություն
Գագիկ Հովհաննիսյան
Փոխգնդապետ
Ինքնակենսագրություն
Արմեն Թումասյան
Փոխգնդապետ
Ինքնակենսագրություն
Տիգրան Տիգրանյան
Մայոր
Ինքնակենսագրություն
Գառնիկ Սահակյան
Մայոր
Ինքնակենսագրություն