Շիրակի պետական համալսարանն ու «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն փոխըմբռնման հուշագիր կնքեցին

Այսօր «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն, ի դեմս գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանի և «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը, ի դեմս ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանի, կնքեցին փոխըմբռնման հուշագիր՝ կարևորելով ՀՀ-ում ներառական կրթության ոլորտի զարգացումն ու կայացումը, հաշվի առնելով «Հայկական Կարիտաս»-ի կողմից իրականացվող «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագիրը։

Հուշագրով նախատեսվում է անցկացնել հանդիպումներ, դասընթացներ ուսանողական խմբերի հետ ներառական կրթության վերաբերյալ՝ նպատակ ունենալով իրազեկել և դրական վերաբերմունք ձևավորել հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ, խրախուսել ներառական կրթության ոլորտում դիպլոմային աշխատանքների և ուսումնասիրությունների անցկացումը, աջակցել միմյանց արտերկրում համագործակից բուհեր գտնելու և կապեր հաստատելու գործում։