Երկրորդ միջազգային գիտագործնական գիտաժողովը Դոնի Ռոստովում

Հարավ-ռուսական կառավարման ինստիտուտը, որը համարվում է Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր ազգային տնտեսության և պետական կառավարման ակադեմիայի մասնաճյուղը Դոնի Ռոստով քաղաքում 2020թ-ի նոյեմբերի 19-20-ը կազմակերպում է Երկրորդ միջազգային գիտագործնական գիտաժողովը, որի նպատակն է տնտեսության և հասարակության թվայնացման համատեքստում ստեղծել միջառարկայական հարթակ միջազգային համագործակցության և գիտական հետազոտությունների փոխանակման համար: Գիտաժողովին կարող են մասնակցել դասախոսներ, ասպիրատնտներ և մագիստրատուրայի ուսանողներ։

Գիտաժողովի աշխատանքային լեզու՝ անգլերեն և ռուսերեն։

Գիտաժողովի արդյունքում նախատեսվում է հրատարակել հոդվածների ժողովածու, որը կտեղադրվի գիտական էլեկտրոնային գրադարանում՝ www.elibrary.ru, ինչպես նաև ժողովածուին կտրվի ISBN։

Գիտաժողովի ընթացքում քննարկվելու են հետևյալ հարցերը՝

· թվային հասարակություն, հասարակության նոր որակ,

· հասարակության համար թիվը՝ միջավայր, միջոց կամ ձև,

· թվայնացումը, որպես արդիականությունից անցում դեպի հետմոդեռնություն,

· թվայնացման մարտահրավերները պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համար,

· թվանացման միջավայրում մարդկային կապիտալը,

· աշխատակիցների թվայնացման կոմպետեցիաները, վերապատրասման տեխոլոգիաները և ծրագրերը,

· սոցիալական հաղորդակցությունները թվայնացմա համատեքստում,

· ընտանիքի թվայնացման միջավայրը,

· երիտասարդությունը, որպես թվայնացման զարգացման առարկա և օբյեկտ,

· թվայնացման միջավայրում սոցիալական խմբերի ներկայացուցիչների քաղաքական գործունեությունը,

· և այլն։

Մասնակցության համար անհրաժեշտ է հայտը և թեզիսը մինչև 2020թ-ի հոկտեմբերի 21-ը ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ udolgashova@uriu.ranepa.ru։

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին (shsu.science@gmail.com ):

Մանրամասները՝ Информационное письмо